Արևմուտքն, ի տարբերություն ՌԴ-ի, առաջարկում է 45 օրով երկարաձգել Սիրիայում դիտորդների առաքելությունը

Արևմուտքն, ի տարբերություն ՌԴ-ի, առաջարկում է 45 օրով երկարաձգել Սիրիայում դիտորդների առաքելությունը

PanARMENIAN.Net - Արևմտյան երկրների կողմից պատրաստված ՄԱԿ-ի ԱԽ որոշման նախագիծը, Սիրիայի իշխանություններին տալիս է 10 օր ժամանակ` ռազմական գործողությունները դադարեցնելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Հակառակ դեպքում, սիրիական կառավարության նկատմամբ կընդունվեն տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ:

ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշման նախագծի վերաբերյալ քվեարկությունը ծրագրվում է անցկացնել հուլիսի 20-ից ոչ ուշ: Այս փաստաթղթի քննարկումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից առաջարկված Սիրիայի վերաբերյալ որոշման նախագծինը, կսկսվի հինգշաբթի` հուլիսի 12-ին:

Ռուսաստանը հայտարարել է, որ չի ընդունի որոշման բանաձևը, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---