Ճապոնիայում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 10-ի, 20-ը համարվում են անհայտ կորած

Ճապոնիայում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 10-ի, 20-ը համարվում են անհայտ կորած

PanARMENIAN.Net - Չդադարող հորդառատ անձրևների հետևանքով Ճապոնիայի Կյուսյու կղզում 10 մարդ է զոհվել, ևս 20-ը համարվում են անհայտ կորած, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր 3 զոհի և 5 անհայտ կորածների մասին:

Որպեսզի բնակչությունն ավելի լուրջ վերաբերվի տարհանման մասին զգուշացումներին, գլխավոր օդերևութաբանական վարչությունը առավել էմոցիոնալ է նկարագրել երևույթը՝ օդերևութաբանները հայտարարել եմ, որ անձրևները հորդառատ են և «ոչ մի նման բան այս շրջանում դեռ չի եղել»:

Վարչապետ Նոդան հայտարարել է, որ ճգնաժամային շտաբը հետևում է իրավիճակին և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---