Ալեքսանդր Սոկուրով. Ինձ համար գլխավոր սկզբունքը չափի զգացողությունն է![]() 13 հուլիսի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ռուս հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, որն Հայաստանում է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, հանդիպել է իր երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Սոկուրովը պատասխանեց իր երկրպագուներին հուզող հարցերին և որոշ խորհուրդներ տվեց: Նրա խոսքով, ֆիլմում իր համար գլխավոր սկզբունքը չափի զգացողությունն է: Սոկուրովը գտնում է, որ ոչ մի հերոսի չի կարելի սրբացնել, որովհետև նրանք մարդ են: Ռեժիսորի այն հարցին, թե ինչ է մտածում ժամանակակից ֆիլմերի մասին, նա ասաց, որ ֆիլմն այժմ ավելի շատ ապրանք է, բայց կան նաև արվեստի գործեր, որոնք չպետք է դրվեն նույն հարթության վրա: Նրա խոսքով, երբեմն կարող են կոմերցիան և բարձր արվեստը համընկնել, բայց ժամանակը կջնջի այդ զուգադիպությունը: Զրույցի ժամանակ պարզվեց, որ ռեժիսորը չի սիրում նաև զուտ ազգային ֆիլմեր: Նրա խոսքով, հիստերիայի հասցնող ազգային տարրերը վստահություն չեն ներշնչում: Երբ նրան հարցրեցին նացիզմի մասին, նշելով, որ նա մեծ տեղ է տվել իր ֆիլմում Հիտլերին, նա ասաց, որ այդ գաղափարախոսությունը ևս մարդկային իդեոլոգիա է, որը մտածելու շատ մեծ տեղիք է տվել: Սոկուրովը հանդիսատեսին անակնկալի բերեց, երբ հայտնեց, որ ինքնակամ գնացել է Երևանի ցեմենտի գործարան, տեսնելու համար երևանյան արտադրություն: Նա խորը հիասթափություն է ապրել, տեսնելով գործարանի շուրջ կառուցված տները, որոնք ոչ մի կապ չունեն հայկական ճարտարապետության հետ: Վերջում, խոսելով իր նախասիրությունների մասին, նա ասաց, որ եթե չլիներ կինոռեժիսոր, կդառնար դիրիժոր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |