Իրանը պատրաստ է մասնակցել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններին

Իրանը պատրաստ է մասնակցել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններին

PanARMENIAN.Net - Թեհրանը պատրաստ է մասնակցել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններին, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայում կայունության ու անվտանգության հաստատմանը, խուսափելու համար ճգնաժամի տարածումից»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Տեղական թերթի հրապարակման մեջ նա քննադատել է այն երկրներին, որոնք «զինում են ապստամբներին»:

«Հակամարտությունը բորբոքելու փոխարեն, այդ երկրները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, կառավարության և ընդդիմության միջև երկխոսության համար պայմաններ ստեղծելու համար»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---