Ռոմպեյ. Եվրոպան հուսով է, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն

Ռոմպեյ. Եվրոպան հուսով է, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը կարևորել է Իրանի դերը՝ անվանելով նրան տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը: Այդ մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Ընդունելով Բրյուսելում Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը՝ Ռոմպեյը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանեւլ Բարոզուն նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է, որ վստահություն լինի Թեհրանի միջուկային ծրագրերի հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---