16 հուլիսի 2012 - 13:07 AMT
Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար ամենագլխավորն այն է, որ «Շախտյորը» հաղթի

Ուկրաինայի առաջնության առաջին տուրում Դոնեցկի «Շախտյորը» 6:0 հաշվով հաղթել է Կիևի «Արսենալին»: Դոնեցկի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ինձ համար ամենագլխավորն այն է, որ «Շախտոյորը» հաղթի: Մենք ծանր խաղ էինք ակնկալում «Արսենալի» հետ, նա հեշտ մրցակից չէ: Ես դիտել եմ առաջին տուրի 5 խաղերը և կարող եմ ասել, որ հեշտ մրցակիցներ չկան՝ բոլորը խաղում են, բոլորը պայքարում են, ցանկանում են հաղթել: Մեզ ծանր առաջնություն է սպասում , ուստի մենք ամեն ինչ պետք է ինքներս անենք, ոչ թե սպասենք, թե երբ հակառակորդը կսխալվի: Ցանկանում են շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին այն բանի համար, որ նրանք ամեն ինչ արեցին հաղթանակի համար»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ցանկանում է իր բոլոր պահերն իրացնել յուրաքանչյուր խաղում: «Շախտյորը» հավաքել է 3 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: