Թբիլիսիի հայ համայնքը նշել է ավանդական Վարդավառը

Թբիլիսիի հայ համայնքը նշել է ավանդական Վարդավառը

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կիրակնօրյա պատարագից հետոնշվել է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը` Վարդավառը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը հայտարարեց «Վարդավառին» նվիրված տոնակատարության սկիզբը: Տոնակատարության ընթացքում հնչել է հայկական ավանդական երգ ու պար, և կայացել է տոնին հատուկ ջրցանությունը:

Մշակույթի կենտրոնի կազմակերպիչ Նարինե Ղուշչյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի, համակարգող Լևոն Չիդիլյանի և տեխնիկական պատասխանատու Վալերի Բադալյանի ջանքերով ավանդական Վարդավառը Վիրահայոց համայնքում դարձավ ժողովրդական ուրախության օր:

Ելույթ են ունեցել կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկապատանեկան համույթի (խմբավար Մարա Աբուլյան) սիրողական պարային խմբի (պարուսույց Նարինե Ղուշչյան) երեխաները:

Վարդավառը ժողովրդական տոնի վերածվեց Սամցխե-Ջավախքի նահանգի հայաբնակ շրջաններում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխեում: Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում Վիրահայոց թեմի գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցված կիրակնօրյա սուրբ պատարագից հետո, սկսվեց վարդավառյան տոնն ու ամենուրեք տարածվեց երգն ու պարը, ջրցանության ավանդական սովորությունը, ուրախություն և բարձր տրամադրություն ստեղծելով բնակչության շրջանում, հայտում է «Հայարտունը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---