Սիրիացի ապստամբները հայտարարել են համատարած գրոհի մասին

Սիրիացի ապստամբները հայտարարել են համատարած գրոհի մասին

PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայինները հայտարարել են կառավարական ուժերի դեմ համատարած գրոհի մասին, որը կրում է «Հրաբուխ Դամասկոսում՝ երկրաշարժ Սիրիայում» անվանումը: Այդ մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Հոմսում ապստամբների հրամանատարության և այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի ռազմական խորհրդի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ գործողությունը սկսվել է երկուշաբթի 20:00-ին «որպես պատասխան Ասադի ռեժիմի դաժան սպանություններին ու բարբարոսական հանցագործություններին»:

ՍԱԲ-ը սկսել է գրոհել «պետական ուժային կառույցների բոլոր հենակետերը կատաղի մարտեր հրահրելու նպատակով» Դամասկոսում ծանր մարտեր են գնում կառավարական ուժերի ու գրոհայինների միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---