17 հուլիսի 2012 - 20:31 AMT
ԱՄՆ Կոնգրեսը կարող է Ուկրաինայի նախագահից պահանջել Յուլիա Տիմոշենկոյի ազատում

ԱՄՆ Կոնգրեսը կարող է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից և նախարարների կաբինետից պահանջել Յուլիա Տիմոշենկոյի և նախկին կառավարության անդամների ազատում, հաղորդում է Ռոսբալթը` հղելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

Կոնգրեսի համապատասխան բանաձևը նախապատրաստել է Հանրապետական կուսակցության կոնգրեսմեն Քրիսթոֆեր Սմիթը:

Սմիթը առաջարկում է նաև հրաժարվել մարդու իրավունքների ոտնահարմանը մասնակից, կաշառակեր և հակաժողովրդավարական գործունեություն ծավալած ուկրաինացի պաշտոնյաներին ամերիկյան արտոնագրեր տրամադրել: