«Ուլիսը» ՉԼ որակավորման 2-րդ փուլում 0:1 հաշվով զիջեց «Շերիֆին»![]() 17 հուլիսի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի Հայաստանի չեմպիոն «Ուլիսն» առաջին անգամ մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում: Որակավորման երկրորդ փուլում երևանյան ակումբը մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 0:1 հաշվով: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց դարպասի գրավում արձանագրել, չնայած երկուսն էլ կարողացան ստեղծել վտանգավոր պահեր: «Շերիֆի» կազմում դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ մեն-մենակ դուրս գալով` Դարվին Ռիոսը դարպասաձողին հարվածեց, այնուհետև վրիպեց Սերգեյ Գեորգիևը: «Ուլիսն» առաջին կեսում ավելի տպավորիչ էր գործում ու վտանգավոր գրոհներ կազմակերպում: Հեռահար հարվածով աչքի ընկավ Նորայր Սահակյանը, ուղղահայաց դարպասաձողին դիպավ գնդակը Շոթա Ջիքիայի հարվածից հետո: Հանդիպման 61-րդ րոպեին Գեորգիևն արդեն դիպուկ էր և գրավեց «Ուլիսի» դարպասը, որն էլ վճռեց հանդիպման ելքը: Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |