«Ուլիսը» ՉԼ որակավորման 2-րդ փուլում 0:1 հաշվով զիջեց «Շերիֆին»

«Ուլիսը» ՉԼ որակավորման 2-րդ փուլում 0:1 հաշվով զիջեց «Շերիֆին»

PanARMENIAN.Net - 2011 թվականի Հայաստանի չեմպիոն «Ուլիսն» առաջին անգամ մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում: Որակավորման երկրորդ փուլում երևանյան ակումբը մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 0:1 հաշվով:

Առաջին կեսում թիմերին չհաջողվեց դարպասի գրավում արձանագրել, չնայած երկուսն էլ կարողացան ստեղծել վտանգավոր պահեր: «Շերիֆի» կազմում դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ մեն-մենակ դուրս գալով` Դարվին Ռիոսը դարպասաձողին հարվածեց, այնուհետև վրիպեց Սերգեյ Գեորգիևը:

«Ուլիսն» առաջին կեսում ավելի տպավորիչ էր գործում ու վտանգավոր գրոհներ կազմակերպում: Հեռահար հարվածով աչքի ընկավ Նորայր Սահակյանը, ուղղահայաց դարպասաձողին դիպավ գնդակը Շոթա Ջիքիայի հարվածից հետո:

Հանդիպման 61-րդ րոպեին Գեորգիևն արդեն դիպուկ էր և գրավեց «Ուլիսի» դարպասը, որն էլ վճռեց հանդիպման ելքը:

Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---