Վաշինգտոնը մերժել է սիրիական ընդդիմությանը նյութական և ֆինանսական օգնություն տրամադրել

Վաշինգտոնը մերժել է սիրիական ընդդիմությանը նյութական և ֆինանսական օգնություն տրամադրել

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը կտրականապես հրաժարվել է սիրրիական ընդդիմությանը ֆինանսական միջոցներ և սպառազինություն տրամադրելուց, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը:

«Մեզ պարզապես հասկացրեցին`նախքան ԱՄՆ նախագահական ընտրությունները նման բան անգամ պետք էլ չէ ակնկալել: Ավելին, թուրքերն ու քաթարցիները ճիշտ նույն կերպ են վարվում»,-հայտարարել է ըննդիմության ներկայացուցիչը:

Համաձայն բրիտանական պարբերականի տեղեկատվության, ԱՄՆ-ն հասկացնել է տվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին, որ մինչև Օբամայի վերընտրվելը սիրիական հակամարտությանը որևէ միջամտություն չի իրականացվի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---