Սիրիան նոր պաշտպանության նախարար ունի՝ նախորդը սպանվել է այսօր ահաբեկչության ժամանակ

Սիրիան նոր պաշտպանության նախարար ունի՝ նախորդը սպանվել է այսօր ահաբեկչության ժամանակ

PanARMENIAN.Net - Սիրիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել գլխավոր շտաբի հրամանատար գեներալ Ֆահդ ալ-Ջասեմ ալ-Ֆրիջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի օրը Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան և նրա տեղակալը: Ավելի վաղ վիրավորվել էին ԱԳ նախարար Մուհամմեդ աշ-Շաարը և սիրիական հետախուզության ղեկավար Հիշամ Բահտիյարը:

Սիրիայում մեկ տարուց ավել է շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք վերաճել են կառավարական զորքերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև զինված պայքարի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---