ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՇՈՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Ինգեոկոմ միավորում» ՓԲԸ-ն մտադիր է 150 մլն դոլար ներդնել Երեւանի կենտրոնում խոշոր շինարարական ծրագրերի իրականացման գործում: Այդ մասին ասվում է ռուսական «Դիպլոմատ» հանդեսի նոյեմբերյան համարում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է քաղաքի կենտրոնական մասի վերակառուցմանը եւ 60 հազար քմ մակերեսով կարեւոր պետական օբյեկտի շինարարությանը Հայաստանի կառավարության համար: 3 տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել շուրջ 300 հազար քմ բնակարաններ, բազմաֆունկցիոնալ համալիրներ, գրասենյակներ եւ հյուրանոցներ: Այդ ծրագրի իրականացման համար Երեւանում կստեղծվի շուրջ 2 հազար նոր աշխատատեղ, Հայաստանում ստեղծվել է «Ինգեոկոմ-Երեւան» ընկերությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---