ԱՄՆ-ում «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ հակագազով անհայտը 14 մարդ է սպանել

ԱՄՆ-ում «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ հակագազով անհայտը 14 մարդ է սպանել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում անհայտը կրակ է բացել Բեթմենի մասին «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ոճրագործը 14 մարդ է սպանել, հայտնում է rbc.ru-ն՝ «Ռոյթերս» գործակալության վրա հղումով: Եվս 50 այցելուներ վիրավորել են:

Սկզբում հակագազով հանցագործը գնդակահարել է մարդկանց, որից հետո ամբոխի վրա գազի նռնակ է նետել: Ըստ նախնական տվյալների, հրաձիգին հաջողվել է ձերբակալել: Ոստիկանությունը պարզում է, արդյոք նա հանցակիցներ ուներ: Ինչպես է ոճրագործին հաջողվել զենք անցկացնել կինոթատրոն, հայտնի չէ:

Պատահարի վայրում Century 16 կինոթատրոնի մոտ է ժամանել շտապ օգնության ծառայությունը, ոստիկաններ:

Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ ահաբեկիչները գնդակահարում են մարզադաշտը, որտեղ ամերիկյան ֆուտբոլի խաղ է անցնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---