Հունիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում աճել է 8,6 տոկոսով` կազմելով 126 045 դրամ

Հունիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում աճել է 8,6 տոկոսով` կազմելով 126 045 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 2012 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 8,6տոկոսով` կազմելով 126 045 դրամ: Ընդ որում ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշը աճել է 4,5 տոկոսով: Միաժամանակ 2012թ. հունվար-հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,2 տոկոս` հասնելով 117 621 դրամի:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. հունիսին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 5,5 տոկոսով` կազմելով 96 929 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 3,2 տոկոս: Ընդ որում 2012թ. հունվար-հունիսին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 5 տոկոս` հասնելով 93 265 դրամի:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը հունիսին կազմել է 10,7 տոկոս` հասնելով 159 772 դրամի: Ընդ որում 2012թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 5,4 տոկոս աճ: Միաժամանակ 2012թ. հունվար-հունիսին 2011թ. նույն հատվածի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 6,9 տոկոս` հասնելով 146 426 դրամի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---