Քաղաքագետ. Միջազգային հանրությունը հետաքրքրված է Արցախի քաղաքական կյանքով

Քաղաքագետ. Միջազգային հանրությունը հետաքրքրված է Արցախի քաղաքական կյանքով

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ այս տարվա Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ, նախորդի համեմատ, թուլացել է ադրբեջանական հիստերիան:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` դա կապելով այն հանգամանքի հետ, որ Արցախը գնում է դեպի պետականության ինստիտուցիոնալիզացիա և, որ դա կարծես թե հասկանում են նաև Ադրբեջանում:

Համեմատելով նախորդ նախագահական ընտրությունների հետ`քաղաքագետը նշեց, որ այս անգամվա Արցախի նախագահական ընտրությունները իրոք կայացել են որպես մրցակցային գործընթաց. «Այս անգամ գործ ենք ունեցել լուրջ մրցակցության ու պայքարի հետ»:

Քաղաքագետը կարծում է նաև, որ միջազգային դիտորդների քանակը Արցախի նախագահական ընտրություններին ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը լուրջ հետաքրքրություններ ունի Արցախի քաղաքական կյանքի նկատմամբ:

Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---