Հորդանանի «Սպիտակ» պարային համույթը համերգ կունենա Երևանում![]() 21 հուլիսի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակներում հուլիսի 22-ին` ժամը 19.00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Հորդանանի «Սպիտակ» պարային համույթի համերգը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, պարային խումբը հիմնադրվել է 1960 թ.-ին, իսկ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո խումբը ստացել է «Սպիտակ» անվանումը: 1989թ. արդեն խումբը իր 20 պարողներով համերգներով հանդես է եկել Հորդանանի թագավորական մշակութային կենտրոնում: 2009թ. մայիսին «Սպիտակ» պարային խումբը` արդեն 28 պարողներով, եղել է Հայաստանում, հաղորդակցվել հայկական պարարվեստի ակունքներին ու ներկայացրել հայկական մշակույթը, ազգագրական, ժողովրդական պարը Հորդանանի հայ համայնքում: Խումբը Հայաստանում ելույթներ է ունեցել նաև 2011 օգոստոսին: «Սպիտակ» խումբը մասնակցել է մի շարք փառատոների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |