Մահացել է ուկրաինացի հայտի դերասան Բոգդան Ստուպկան![]() 22 հուլիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Մահացել է ուկրաինացի հայտի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բոգդան Ստուպկան, հաղորդել է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությունը` հղելով նախագահի խորհրդական Աննա Գերմանին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովին ստեղծել Ստուպկայի թաղման կազմակերպման հարցերով հանձնաժողով: Նախատեսվում է թաղման արարողությունն անցկացնել հուլիս 24-ին: Ստուպկան նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում: Նա իր վերջին դերերից մեկը խաղացել է «Տարաս Բուլբայում»: 2011-ի օգոստոսին նրան շնորհվել է Ուկրաինայի Հերոսի կոչում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |