
Իշխող կոալիցիայի թեկնածու Պրանաբ Մուհերջին, ով ավելի վաղ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, հաղթանակ է տարել Հնդկաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ըստ նախնական հաշվարկների, Մուհերջին ստացել է ընտրողների գրեթե կեսի քվեները:
Սպասվում է, որ վերջնական արդյունքների մասին պաշտոնական հայտարարություն կարվի հուլիսի 22-ի երեկոյան:
Հնդկաստանի նախագահին ընտրում են խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները և որոշ նահանգների օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ: