Ուգո Չավեսը իր մրցակցին համեմատել է հանրապետական Միթ Ռոմնիի հետ

Ուգո Չավեսը իր մրցակցին համեմատել է հանրապետական Միթ Ռոմնիի հետ

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը համեմատել է նախագահական ընտրություններում իր մրցակից Էնրիկե Կապրիլեսին ԱՄՆ նախագահության թեկնածու Միթ Ռոմնիի հետ: Ըստ Վենեսուելայի նախագահի, երկուսն էլ ներկայացնում են կապիտալիստական վերնախավի շահերը, հայտնում է Associated Press-ը:

Այս համեմատությունը հաջորդեց Ռոմնիի այն արտահայտութանը, թե Չավեսն ու Վենեսուելան կարող են սպառնալ ԱՄՆ անվտանգությանը:

Նախագահական ընտրությունները Վենեսուելայում տեղի կունենան 2012թ. հոկտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---