Արագածոտնում կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը

Արագածոտնում կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-16-ը Արագածոտնի մարզում կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն երգի, պարի, ժողովրդական նվագարանների համույթներ: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, այս տարի կտրվի փառատոնի սկիզբը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Խորվաթիայից և Հունաստանից տարբեր խմբեր:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնի իրականացումը միտված է գյուղական համայնքների զարգացմանը: Փառատոնի բացման և փակման համերգները տեղի կունենան մայրաքաղաքում: Փառատոնային ծրագրում ընդգրկված են մի շարք համերգներ, երթեր, հանդիպումներ, էքսկուրսիաներ: Բացի այդ, կկազմակերպվեն մասնակից պետությունների մշակույթն ու արդյունաբերությունը ներկայացնող ցուցահանդեսներ: Այն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպել է «Ավանդական տոների վերածնունդ» ՀԿ-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---