ՌՈԲԵՐՏ ՔԱՉԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍՈԻԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԾՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը լավագույնն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար,-այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Էստոնիայի ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Խնդիրը կողմերի մեջ է, այլ ոչ թե միջնորդների»,-ավելացրել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով կա երկու լուրջ խնդիր, որոնք խանգարում են բանակցային գործընթացին: Առաջինը` բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների բացակայությունն է, քանի որ Բաքուն պնդում է, որ կբանակցի միայն Երեւանի հետ, եւ, ըստ էության, Հայաստանը բանակցություններում ներկայացնում է նաեւ ԼՂՀ-ն: «Կարծում եմ, դա սխալ ձեւաչափ է, քանի որ չի արտացոլում հակամարտության էությունը»,- նշել է Հայաստանի նախագահը: Երկրորդ խնդիրը տարածաշրջանային համագործակցություն սկսելու Ադրբեջանի չկամությունն է: Հայաստանը ղեկավարվում է հետեւյալ բանաձեւով. համագործակցությունից դեպի կարգավորում: Իսկ Ադրբեջանը մեկ այլ բանձեւով` քանի դեռ չի կարգավորվել խնդիրը, համագործակցության մասին խոսք լինել չի կարող:





Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա իրավիճակին` նա նշել է, որ առանձնակի լավատեսություն չի տածում
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---