«ՀԿԵ» ՓԲԸ-ում բացվել է հայրենական արտադրանքի հատուկ հագուստի ցուցահանդես23 հուլիսի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական ապարատի մասնաշենքում կայացել է մի շարք հայրենական ընկերությունների արտադրանքի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին «Վանուհի», «Տեքսուորլդ», «ԱՖ Իմիջկենտրոն», «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Կոտայքկոշ», «Աթենաս և Արես» ընկերությունները, որոնք այժմ մասնակցում են երկաթուղու կարիքների համար հատուկ հագուստի մատակարարման համար մրցույթին: Ներկայացված արտադրանքի որակը գնահատեց ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովը, որը և կընտրի հայտարարված տենդերի հաղթողին: Ապրանքների և ծառայությունների մատակարարների ընտրության ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ-ն առավելություն է տալիս հայկական ընկերություններին: 2011 թվականի ընթացքում ընկերությունը արտադրանք և ծառայություններ է պատվիրել ավելի քան 2 մլրդ.դրամի մոտ 20 հայկական ընկերություններից: «ՀԿԵ-ն խրախուսում է բարձր տեղնոլոգիական արտադրությունը, նորարարութունների ներդնումը` միևնույն ժամանակ հատուկպահանջներ ներկայացնելով արտադրության որակին: Նման խիստ պահանջները պայմանավորված են երկաթուղում բարձր մակարդակի անվտանգության ապահովության անհրաժեշտությամբ»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |