24 հուլիսի 2012 - 10:08 AMT
ԱՄՆ նախազգուշացրել է Ասադին այն պատասխանատվության մասին, որին նա կենթարկվի քիմիական զենք կիրառելու դեպքում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է սիրիական իշխանություններին զերծ մնալ քիմիական զենք կիրառելուց:

Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, Օբամայի հայտարարությունը հաջորդել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսիի այն խոսքերին, թե «քիմիական զենքը, եթե մենք այն ունենք, երբևի չի կիրառվեի քաղաքացիական հասարակության, սիրիական ժողովրդի դեմ», այլ միայն միջամտության դեպքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս անհանգստություն է արտահայտել այդ կապակցությամբ:

Տարածաշրջանում Բի-բի-սիի թղթակցի խոսքով, վերլուծաբաններն անհանգստացած են, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո, ծայրահեղական խմբավորումները կարող են ստանալ քիմիական զենք: