Սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խմբին դիմել է 120 սիրիահայ

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարությունում արդեն 2.5 ամիս գործող սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբին այս ընթացքում դիմել է 120 սիրիահայ:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքային խմբի ղեկավար Ֆիդայ Զաքարյանը. «Աշխատանքային խմբի լիազորությունները սահմանափակվում են միայն Հայաստան եկած և սփյուքի նախարարության դիմած սիրիահայերի հետ տարվող աշխատանքով, Սիրիրայի հայ համայնքի հետ աշխատանքային խումբը կապեր չունի»:

Ըստ աշխատանքային խմբի ղեկավարի` սիրիահայերը նախարարությանը հիմնականում դիմում են առողջապահական, կրթական և վիզայի հետ կապված խնդիրներով. «4 ընտանիք մեզ դիմել է կացարանի հետ կապված խնդիրներով, մենք դիմել ենք միգրացիոն ծառայություն և 4 ընտանիքներն էլ ապահովվել են կացարանով»:

Զաքարյանը նշեց նաև, որ կան խնդիրներ կապված Սիրիայից հայրենադարձված հայ երեխաների դպրոցներ և մանկապարտեզներ հաճախելու հետ. «Այժմ հավաքվել է 1 տասնյակից բաղկացած սիրիահայ երեխաների խումբ, որոնց համար նախարարությունը 2-3 շաբաթանոց արևելահայերենի նախապատրաստական դասընթացներ կանցկացնի մինչև սեպտեմբեր ամիսը, երբ նրանք պետք է արդեն դպրոց հաճախեն Հայաստանում»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---