Հայաստանն ու Արգենտինան կարևորում են տնտեսական համագործակցության ընդլայնումը

Հայաստանն ու Արգենտինան կարևորում են տնտեսական համագործակցության ընդլայնումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատաս¬խանա¬¬տու առաքելության մեջ, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական և բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը:Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` չնայած աշխարհագրական հեռավորությանը: Այդ համատեքստումառաջնային է համարվել Բուենոս Այրեսում գործող Արգենտինա-Հայաստան առևտրի պալատի գործունեության և հայ-արգենտինյան գործարար շփումների ակտիվացումը:Երկուստեք կարևորվել է նաև մշակութային կապերի սերտացման և սպորտի ոլորտում համագործակցության ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Կողմերը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների մասին և բարձր գնահատել այդ գործում Արգենտինայում հայ համայնքի դերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---