Ռուսաստանը Սիրիային ցույց է տվել քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիքների անթույլատրելիությունը

Ռուսաստանը Սիրիային ցույց է տվել քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիքների անթույլատրելիությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Սիրիային ցույց է տվել քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիքների անթույլատրելիությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը գերատեսչության կայքում` ամփոփելով Մերձավոր Արևելքում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հանդիպումը Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադի հետ:

«Զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում և նրա շուրջ իրադրության զարգացումը: Բոգդանովը շատ պարզ ձևով ներկայացրել է ռուսական դիրքորոշումը քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիքների անթույլատրելիության և Դամասկոսի կողմից 1925թ. Ժնևյան արձանագրության համաձայն իր պարտավորությունների անշեղ կատարման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---