Բարաք Օբաման և Միթ Ռոմնին մտադիր չեն փոխել զենքի մասին ԱՄՆ օրենսդրությունը26 հուլիսի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն փոփոխություններ մտցնել զենքի շրջանառության մասին օրենքում, չնայած կրկնվող միջադեպերին հանրային վայրերում կրակոցների հետ կապված: Սակայն, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, և Բարաք Օբաման, և Միթ Ռոմնին փաստացի հայտարարեցին, որ չեն զբաղվելու այդ հարցով: Նրանք ասել են, որ չեն գնա սահմանափակումներին ուղղված օրենսդրական փոփոխությունների: Նման կարևոր հարցի շուրջ այս միասնությունը նշանակում է, որ Օբաման և Ռոմնին, մոտավորապես նույնանման նախընտրական վարկանիշ ունենալով, մտավախություն ունեն, որ կտրուկ հայտարարությունները կարող են նպաստել կողմնակիցների նվազմանը: Բանավեճի համար առիթ է հանդիսացել 24-ամյա հանցագործի կողմից 12 մարդու գնդակահարությունը Կոլորադոյի կիոթատրոններից մեկում: Վիրավորվել է 58 մարդ: Մի շարք հանրային կազմակերպություններ պահանջում են միջոցներ ձեռնարկել կանխելու համար նման դեպքերը: Օբամայի իշխանության օրոք առնվազն 5 նման միջադեպ է եղել զանգվածային սպանություններով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |