ԵԱՀԿ-ն մի շարք նախաձեռնություններ կիրականացնի` ուղղված կանանց քաղաքական կյանքին մասնակցության ակտիվացմանը

ԵԱՀԿ-ն մի շարք նախաձեռնություններ կիրականացնի` ուղղված կանանց քաղաքական կյանքին մասնակցության ակտիվացմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հայտարարել է մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012 - 2013թթ. տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց` քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրանսենյակի լրատվական ծառայությունը, հայտարարությունը տեղի է ունեցել ի հաջորդում Սորոկինի և Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի հանդիպմանը: Ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրում Նիդեռլանդների կառավարությունը:

Ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն, այդ թվում` լավագույն փորձի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ` խրախուսելու կանանց` որպես առաջնորդներ, որոշում կայացնողներ և թեկնածուներ, կատարելագործելու գենդերային հարցերի շուրջ քաղաքական ծրագրերի մշակման, արդյունավետ քարոզչության և լրատվամիջոցների հետ աշխատանքի կարողությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---