ՌԵՍՈ-ն մեկնարկել է գույքի ապահովագրության նոր ծրագիր26 հուլիսի 2012 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը մեկնարկել է «ՌԵՍՈ-ՏՈՒՆ» գույքի ապահովագրության նոր ծրագիրը, որն էականորեն տարբերվում է մինչ այս ապահովագրական շուկայում գոյություն ունեցող գույքի ապահովագրությունից: «ՌԵՍՈ-ՏՈՒՆ» ապահովագրական ծրագիրը ենթադրում է անշարժ գույքի (այսուհետ ԱԳ) ներքին հարդարանքի ապահովագրություն, ներառյալ` դռների և պատուհանների կոնստրուկցիաները, էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերի խողովակաշարերը, ինչպես նաև ԱԳ-ում առկա գույքի ապահովագրություն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ : Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել բնակարաններ, առանձնատներ և ամառանոցներ: «ՌԵՍՈ-ՏՈՒՆ» ծրագիրն ի տարբերություն գույքի ապահովագրության այլ տեսակների ունի մի շարք առավելություններ. գույքն ապահովագրելիս ԱԳ-ի զննում, լուսանկարում և գնահատում չի իրականացվում, շարժական գույքի ցուցակ չի կազմվում: Ապահովագրական պայմանագրով հատուցվում են հետևյալ ռիսկերի հետևանքով առաջացած վնասները` հրդեհ, կայծակի հարված, գազի պայթյուն, ջիրց վնաս, տարերային աղետներ, կոտրանքով գողություն, առևանգում, երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, բախում, հարված, ապակիների կոտրում: «ՌԵՍՈ-ՏՈՒՆ» ապահովագրական ծրագիրն իր մեջ ներառում է 3 սակագնային տարբերակներ` «Էկոնոմ», «Ստանդարտ» և «Օպտիմալ», համապատասխանաբար 5.000, 7.000 և 12.000 դրամ ապահովագրավճարով: Այս դեպքում կիրառվում է 30.000 դրամ ոչ պայմանական չհատուցվող գումար: Գործում է նաև առանց չհատուցվող գումարի տարբերակներ`6.000, 8.500 և 14.000 դրամ ապահովագրավճարներով: Ապահովագրական գումարը «Էկոնոմ» տարբերակի դեպքում կազմում է 500.000 դրամ, «Ստանդարտ»-ի դեպքում` 1.000.000 դրամ, իսկ «Օպտիմալ»-ի դեպքում`2.000.000 դրամ: Ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, գույքի ապահովագրության ոլորտում նույնպես ներկայացնում է այնպիսի ծրագիր, որը հասանելի կլինի հասարակության լայն շերտերին և կընդգրկի ռիսկերի լայն շրջանակ` ի շահ հաճախորդների: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |