Հուլիսի 17-21-ը բնապահպանական տեսչությունը 1,01 մլն դրամ գումարի չափով տուգանքներ է իրականացրել26 հուլիսի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 540,1 հազ. դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից, բուսական աշխարհի պահպանության ոլորտում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 34,6 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 505,5 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի ՏԲ կողմից կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,01 մլն դրամի գումար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |