ԱՄՆ ռազմաօդային զորակազմը կտեղակայվի Լեհստանում

ԱՄՆ ռազմաօդային զորակազմը կտեղակայվի Լեհստանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը պատրաստվում է ՌՕՈՒ զինծառայողներ ուղարկել Լեհաստան ռազմական ինքնաթիռների թռիչքների ապահովման համար:

«Ստորաբաժանումը կժամանի այս աշնանը` որպես F-16 կործանիչների և C-130 «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռների թռիչքների ապահովման ծառայություն, որոնք կտեղակայվեն 2013 թվականից: Դա կլինի առաջին դեպքը, երբ ամերիկյան զորքերը կտեղակայվեն լեհական հողի վրա»,- հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը, հաղորդում է Ռոսբալտը:

Նրա խոսքով` ամերիկյան զորակազմի ժամանումը կնշանավորի «քայլ առաջ ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև հարաբերություններում և թույլ կտա ամրապնդել ռազմական համագործակցությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---