Հրապարակում փուչիկների բռնկման գործով նախաքննությունն ավարտվել է, գործը դատարանում է

Հրապարակում փուչիկների բռնկման գործով նախաքննությունն  ավարտվել է, գործը դատարանում է

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների բռնկման և պայթյունի գործի նախաքննությունը ավարտվել է, գործը տեղափոխվել է դատարան:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Փուչիկների բռնկման գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրությամբ չբացակայելը: Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---