Ամերիկա-իրաքյան պատերազմի վետերանները զինված ընդդիմության կողմն են անցել

Ամերիկա-իրաքյան պատերազմի վետերանները զինված ընդդիմության կողմն են անցել

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբների թվում կան մարդիկ, որոնք ամերիկացիների դեմ են կռվել օկուպացված Իրաքում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին իր միկրոբլոգում գրել է The Guardian հրատարակության լրագրող Մարտին Չուլովը, որը գտնվում է սիրիական Իդլիբում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ ապստամբները զգալի փորձ ունեն ճանապարհամերձ ռումբերի արտադրության և կիրառման գործում, ինչպես նաև տիրապետում են թշնամական զորքերի դեմ ծուղակների կազմակերպման մարտավարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր Սիրիայի իշխանությունների կողմից Իդլիբ գավառից զրահատեխնիկա ուղարկելու մասին Հալեպ` այնտեղի զորքերին օգնելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---