Սկսվել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» շրջագայությունները Ճապոնիայում29 հուլիսի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ՀՓԵ) մանկական երգչախումբը սկսել է իր համերգային շրջագայությունները Ճապոնիայում: Ինչպես հայտնում է երգչախմբի մամլո ծառայությունը, 40 օրերի ընթացքում երգչախումբը ելույթ է ունենալու 18 քաղաքներում` ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի գոհարները: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՓԵ երգչախումբը Ճապոնիայում համերգային լայնամասշտաբ շրջագայության հրավերը ստացել է ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպությունից, որը Ճապոնիայում տարեկան 1000-ից ավելի համերգ է կազմակերպում, որոնց մեկ երրորդը հրավիրված խմբեր և մենակատարներ են աշխարհի տարբեր երկրներից: Կազմակերպությունն առաջնորդվում է հստակ սկզբունքով. հրավիրված խմբերն ու երաժիշտները, բացի համապատասխան համբավից և ճանաչումից, պետք է կարգով ավելի բարձր լինեն, քան նմանատիպ ճապոնական խմբերը: «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» այս 40-օրյա շրջագայությունն իր մեծությամբ, նշանակալիությամբ և կազմակերպվածության բարձր մակարդակով կարող է համեմատվել, թերևս, միայն 1995- ին Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ի 20 նահանգներում երգչախմբի ունեցած 50 –օրյա հաղթարշավի հետ: Շրջագայությունը նվիրված է հայ – ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20 – ամյակին և հայ գրատպության 500 – ամյակին: Երգչախումբը Հայաստան կվերադառնա օգոստոսի 14 - ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |