Սիրիական զորքերը շարունակում են գնդակոծել Հալեպն ու ազատել քաղաքն ապստամբներից![]() 31 հուլիսի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում շարունակվում է Հալերպի գնդակոծությունը, որի համար մարտերը սկսվել են հուլիսի 28-ին: Այդ մասին հայտնում է Բի-բի-սին, սիրիացի փախստականների վրա հղումով, որոնք ժամանում են Թուրքիա: Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել զինված ուժ կիրառել, եթե դա պահանջվի, թույլ չտալու համար, որ քիմիական զենք կիրառվի, ինչպես դա եղավ իրաքյան Հալաբջիում: Պաշտոնական Դամասկոսը հայտնում է, որ Սալադին թաղամասում զինյալների դեմ գործողություն է ընթանում, նրանք կհետապնդվեն մինչև որ Հալեպն ազատվի զինյալներից: Մինչդեռ, կառավարական ուժերի գործողություններն ըմբռնումով չեն ընկալվում միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, ԱՊԼ նախագահ Էլ Արաբին սիրիական բանակի գործողություններն անվանել է ռազմական հանցագործություն, իսկ Ֆրանսիան, որը օգոստոսի 1-ին կստանձնի նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում, մտադիր է արտահերթ նիստ գումարել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |