Սպառողական գները Հայաստանում տարվա ընթացքում աճել են 2,3 տոկոսով

Սպառողական գները Հայաստանում տարվա ընթացքում աճել են 2,3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`101.8%, ոչ պարենային ապրանքներինը`104.4%, ծառայությունների սակագներինը`102.3%.

2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 0.4% և 0.1% հավելաճ:

Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.3-1.0% նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---