Իրանը դեռ չի շտապում փակել Օրմուզի նեղուցը

Իրանը դեռ չի շտապում փակել Օրմուզի նեղուցը

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր չէ փակել Օրմուզի նեղուցը, քանի դեռ դա չի հակասում Թեհրանի շահերին, երկուշաբթի հայտարարել է Իրանի զինովարական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին Իրանի արաբալեզու «Ալ Ալամ» հեռուստաալիքին:

«Իրանի նպատակն է բոլորին հնարավորություն տալ օգտվելու Օրմուզի նեղուցից: Սակայն, եթե դա հակասի Իրանի շահերն, մենք այլ կերպ կվարվենք»,-ասել է Ջազաերին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Օրմուզի նեղուցը, որով ամեն օր փոխադրվում է աշխարհում արդյունահանվող նավթի 20 տոկոսից ավելին, միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցի հետ և հետո Հնդկական օվկիանոսի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---