«Արմավիան» նախատեսում է օգոստոսի 1-ից Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթ իրականացնել

«Արմավիան» նախատեսում է օգոստոսի 1-ից Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթ իրականացնել

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը նախատեսում է օգոստոսի 1-ից իրականացնել լրացուցիչ չվերթ Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնել են ավիաընկերության լրատվական ծառայությունից։ Համաձայն հաղորդագրության՝ լրացուցիչ չվերթներ նախատեսվում են իրականացվել նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով: «Չնայած Սիրիայում և մասնավորապես Հալեպ քաղաքում ընթացող կռիվներին՝ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ցուցաբերելով հայրենասիրություն, սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմական գոտուց դուրս բերելու նպատակով իր բարեկամական ձեռքն է մեկնում», - ասված է հաղորդագրությունում: Օրերս «Արմավիան» հայտարարել էր, որ որ պատրաստ է շարունակել չվերթների իրականացումը Սիրիայի ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---