ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել դեպի Սիրիա լրացուցիչ չվերթերի իրականացմանը 1 օգոստոսի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունը հուլիսի 26-ին նամակ էր հղել էկոնոմիկայի նախարարություն ազգային ավիափոխադրող «Արմավիայի» այն հայտարարության առնչությամբ, որ վերջինս պատրաստ է լրացուցիչ չվերթեր իրականացնել Սիրիայի ուղղությամբ միայն, եթե կառավարությունը յուրաքանչյուր տոմսի համար 100 հազար դրամ հատկացնի: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարությունը պատրաստ է աջակցել դեպի Սիրիա լրացուցիչ չվերթերի իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունում գտնում են, որ այդ խնդրի լուծման համար հարկավոր է ներգրավել նաև այլ կառույցներ, մասնավորապես ֆինանսների նախարարությանը, Քաղավիացիայի գլխավոր վարչությանը և շահագրգիր այլ կողմերի: Ավելին, էկոնոմիկայի նախարարությունում հավելել են, որ վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |