ՖԻԴԵ-ի վարկանիշում Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը

ՖԻԴԵ-ի վարկանիշում Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է Աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2816 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Նա վարկանիշի առաջատար` նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենին զիջում է ընդամենը 21 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը`2797 միավորով:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2698 միավորով զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը 2693 միավորով 51-րդ հորիզոնականում է: Վլադիմիր Հակոբյանը 2687 միավորով զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը: Հայաստանի 2012թ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 2661 միավորով 90-րդ հորիզնոկանում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---