«Սիրիահայերի աջակցության և օգնության էջին» դիմողներից շատերի կյանքի երազանքն է գալ Հայաստան

PanARMENIAN.Net - Սիրիահայերն, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, շատ են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, հավելելով, որ իրենց դիմողներից շատերն ասում են, թե իրենց կյանքի երազանքն է եղել գալ Հայաստան:«Չեն կարողացել գալ Սիրիայում ունեցած բիզնեսի և հարազատների պատճառով», - ասաց Ադամյանը:

Հրապարակախոսի խոսքով` երիտասարդ հայրենասեր սիրիահայերը գալիս ու ասում են, որ «պատրաստ են իրենց կյանքը տալ հայրենիքի համար և, որ ամեն ինչ կանեն մեր երկիրը հզորացնելու և զարգացնելու համար»:

Ադամյանը հավելեց նաև, որ իրենց դիմողների մեծ մասն ուզում է հաստատվել Հայաստանում: Իսկ հիմնական դժգոհությունները կապված են ապրանքների, կոմունալ վարձերի բարձ գների և աշխատանքի բացակայության հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---