«Հայաստանի գաղտնիքները» կբացահայտվեն Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում տեղի կունենա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի առաջին խտասկավառակի համերգ-շնորհանդեսը՝ կհնչի «Էդուարդ Աբրահամայն 24 նախերգանք դաշնամուրի համար»: Տարբեր երկրների երաժշտական մշակույթը միշտ գաղտնիքներ է պարունակել: Այդ գաղտնիքները կոմպոզիտորների անուններն են, որոնք ստեղծագործել հանուն երաժշտության, արվեստի ու իրենց երկրի: Սակայն, տարբեր պատճառներով, շատերի անունները մոռացվել են բացվել ունկընդրին տարիներ անց: «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը նպատակ ունի մոռացությունից փրկելու նման կոմպոզիտորների անունները: Նախագծի առաջին անունը Էդուարդ Աբրահամյանի անունն է: Կհնչեն ինչպես նրա նախերգանքներն, այնպես էլ նրա ժամանակակիցների՝ Էդուարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները: Որոշ ստեղծագործություններ Ռուսաստանում կհնչեն առաջին անգամ: Համերգաշարի առաջին կատարող, նախագծի ղեկավար Միքայել Հայրապետյանը ուսումնասիրում է և ակտիվորեն քարոզում է հայկական դասական երաժշտությունը Ռուսաստանում և նրա տարածքից դուրս: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |