Ազնավուրը Ախալցխայում կմասնակցի Ռաբաթի ամրոցի բացմանը նվիրված համերգին![]() 2 օգոստոսի 2012 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի Ախալցխայի վերականգնված Ռաբաթի ամրոցի բացմանը նվիրված տոնական համերգին: Ինչպես հայտնում է Գրուզիա Online-ը, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վրա հղումով, Ազնավուրը երաժիշտների 25-հոգանոց խմբի հետ համերգ կտա օգոստոսի 16-ին և 1,5 ժամ շարունակ կկատարի իր հիթերը: Վրաստանի իշխանությունները լիովին վերականգնել են Ռաբաթ ամրոցն ու սկզբնական տեսքի բերել այն: Ամրոցից միայն փլատակներ ու քարեր էին մնացել: 10 ամսում ամրոցն ամբողջությամբ վերականգնվել է: Ամրոցում տեղակայվել են զբոսաշրջային օբյեկտներ՝ հյուրանոցներ, սրճարան: Այժմ ավարտվում է ամֆիթատրոնի կառուցումը, որտեղ էլ ելույթ կունենա Ազնավուրը: Նշենք, որ Ազնավուրի հայրը ծնունդով Ախալցխայից է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |