Բելգիական ցիկլոտրոնը կտեղադրվի Երևանում կառուցվող ուռուցքաբանության կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում

Բելգիական ցիկլոտրոնը կտեղադրվի Երևանում կառուցվող ուռուցքաբանության կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 2-ի նիստում որոշել է 1100.000.000 դրամ բյուջետային վարկ տրամադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 10 տարի մարման ժամկետով, ինչն անհրաժեշտ է ցիկլոտրոնի տեղադրման համար անհրաժեշտ արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման, ենթակառուցվածքների ստեղծման համար։

Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Բելգիական ցիկլոտրոնը կտեղադրվի Երևանում կառուցվող ուռուցքաբանության կենտրոնում արդեն 2013թ. առաջին եռամսյակում, իսկ իզոտոպների արտադրությունը կսկսվի 2014 թվականին:

Կառուցվող կենտրոնին մինչ 2013թ. փետրվարի 1-ը կտրամադրվեն 2,5 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ, ինչպես նաև տեխնիկական աջակցություն կցուցաբերվի բելգիական IBA ընկերության հետ համատեղ: Կենտրոնի կառավարումը վստահված է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ վերջինս մեծ փորձ ունի այդ ոլորտում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է շինարարական աշխատանքների ժամկետների հստակեցումը, քանի որ մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքով նախատեսվում է ներգրավել շոշափելի միջոցներ և ավարտին հասցնել միջուկային տեխնոլոգիաների վրա հիմնված բուժման ամբողջական ցիկլի ստեղծումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---