Պոլսի «Վարդանանց» երգչախմբի անդամները կմասնակցեն «Խմբերգային արվեստի օրերին»

Պոլսի «Վարդանանց» երգչախմբի անդամները կմասնակցեն «Խմբերգային արվեստի օրերին»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը հյուրընկալեց Պոլսի «Վարդանանց» երգչախմբի անդամներին: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, երգչախումբը Հայաստան է ժամանել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերին» մասնակցելու համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, հորդորեց «ճանաչել և ճանաչելով` ավելի սիրել Հայրենիքը»` նկատի ունենալով, որ երգչախմբի որոշ անդամներ առաջին անգամ են Հայաստանում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքի հայկական համայնքների խնդիրներին, իսկ ավարտին հյուրերը դիտեցին «ՀՀ սփյուռքի նախարարությունը 3 տարեկան է» ֆիլմը:

Հանդիպմանը ներկա էին Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ ՏերԹաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Սեդրակ սարկավագ Տավութհանը, «Մարմարա» թերթի փոխխմբագրապետ Մաքրուհի Հակոբյանը, երգչախմբի վարիչ ԱտրուշանՀալաջյանը և երգչախմբի անդամներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---