Այգու համար պայքարող երիտասարդին «վուլկանիզացիայի» տերե՞րն են սպառնում

Այգու համար պայքարող երիտասարդին «վուլկանիզացիայի» տերե՞րն  են  սպառնում

PanARMENIAN.Net - Երեկ PanARMENIAN.Net ի խմբագրություն դիմած Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Վարդան Համբարձումյանը , ով խնդրում էր փրկել Նոր Արեշ 50 փողոցի վերջնամասում գտնվող մանկական այգին, այսօր այգու սեփականատերերից սպառնալիքներ է ստացել: Նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ինքն իջել է այգի լուսանկարելու շինարակական աշխատանքները, այդ ժամանակ իրեն մոտեցել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենա, որից 3 տղամարդ են իջել. «Սկզբում ուղղակի հարցնում էին` ով եմ , ինչ եմ անում, հետո սկսեցին սպառնալ, որ հեռանամ, այլապես ինձ հետ վատ բաներ կլինեն: Ասում էին , որ այգու տերն իրենք են, որ առել են այդ տարածքը և որ այլևս չփորձեմ մտնել այնտեղ, կամ լուսանկարել: Ես հեռացա այգուց և գնացի տատիկիս տուն, որը հարևանությամբ է, նրանք եկան իմ հետևից և երբ տուն մտա մի 20 րոպե անընդհատ ծեծում էին դուռը ու երբ տեսան որ չենք բացում, հեռացան», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց Վարդան Համբարձումյանը:

Վարդանը լուսանկարել է իրեն սպառնացող անձանց: Ըստ նրա` իրեն որպես այգու սեփականատեր ներկայացել է կապույտ վերնաշապիկով տղամարդը, որի անունը չի մտապահել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---