Microsoft-ը պահանջել է իր աշխատակիցներից չօգտագործել «Metro» բառը

Microsoft-ը պահանջել է իր աշխատակիցներից չօգտագործել «Metro» բառը

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը կդադարի «Metro» բառով կոչել Windows 8 և Windows Phone օպերացիոն համակարգերի ինտերֆեյսը, գրում է The Verge-ը:

Microsoft-ի աշխատակիցներին խորհուրդ է տրվում այլևս չօգտագործել այդ բառը: Համանման բովանդակությամբ նամակը Microsoft-ն ուղարկել է ծրագրերը մշակողներին:

Ընկերությունը նոր տերմին է մտածում` դրանով ինտերֆեյսը կոչելու համար: Քանի դեռ այն չի ստեղծվել, խորհուրդ է տրվում «Metro-ի» փոխարեն օգտագործել «նոր ինտերֆեյս» տերմինը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---