«Առավոտ». Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցած սահմանային ճանապարհը քանդվում է

«Առավոտ». Լինսի հիմնադրամի միջոցներով  կառուցած սահմանային ճանապարհը քանդվում է

PanARMENIAN.Net - «Առավոտ» օրաթերթը գրում է, որ 2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը, որ ի վրա թերթի տվյալներով ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար, ներկայումս գտնվում անմխիթար վիճակում: Թերթը գրում է, որ այս ճանապարհի շուրջ 20 տեղերում ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների անորակ աշխատանքը:

Ներկայումս ճանապարհի եզրին քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---